Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայացել է նորաձևության ցուցադրություն, որտեղ որպես մոդելներ հանդես են եկել քաղցկեղը հաղթահարած կանայք։ Այդպիսով՝ նրանք նպատակ են ունեցել մյուս ծանր հիվանդներին ցույց տալ, որ պետք է պայքարել հիվանդության դեմ։
Ցուցադրությունն անցկացվել է իսլամական նորաձևության փառատոնի շրջանակում: