Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ընկերական խաղի շրջանակներում միմյանց հանդիպեցին Պորտուգալիայի և Արգենտինայի ազգային ընտրանիները:
Խաղի ընթացքում թիմերի առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն իրենց գոլերով աչքի չնկան: Հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:
Խաղից առաջ ֆուտբոլիստները մինչ խաղադաշտ դուրս գալը ջերմորեն ողջունել են միմյանց, ինչը չի վրիպել տեսախցիկի օբյեկտիվից: