Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները
ՍպորտՕլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները:
Այս մասին Instagram-ի իր էջում գրել է մարզիչը: Շաբաթներ առաջ աշխարհի առաջնության եզրափակչից առաջ կողոսկորների վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չէր մարզվում:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հայտնել էր, որ մարզիկին վիրահատության չեն ենթարկի, սակայն հիմնական մարզումների նա կվերադառնա մեկ ամսից:
Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց: