Սանկտ Պետերբուրգում սելֆի անելիս բլոգերը ցած է ընկել մեծ բարձրությունից
ՄիջազգայինՊետերբուրգում 42-ամյա բլոգերը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում գեղեցիկ սելֆի անելու անհաջող փորձից հետո, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:
Տղամարդը բարձրացել էր 6-հարկանի լքված կաթսայատան սյունի վրա լուսանկարի համար լավ ռակուրսի փնտրտուքով: Սակայն անհարմար շարժում կատարելու հետեւանքով նա ցած էր ընկել մեծ բարձրությունից:
ՌԵՆ ՏՎ-ի տվյալներով՝ գետնին ընկած կիսամեռ բլոգերին հայտնաբերել են անցորդները, որոնք կանչել են շտապ օգնություն: Ծանր վիճակում տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար:
Տուժածը ստացել է աջ ազդրի փակ կոտրվածք: Սելֆիների սիրահարն ինքն է պատմել բժիշկներին իր հետ տեղի ունեցածի մասին: