Փոխվարչապետը ՀԲ–ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները
ՏնտեսությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Այս մասին հայտնում է Կառավարությունը։
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:
Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի երկրի համագործակցության շրջանակը և նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: