Դոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 476.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.80 դրամ (աճել է 2.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 584.24 դրամ (աճել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.01 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 272.5 դրամ, ոսկի՝ 23,100.5 դրամ, պլատին՝ 13,533.09 դրամ: