Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել
ՄիջազգայինՍիրիայի Սերեքանիյեի շրջանում թուրքական զինուժի հրետակոծության հետեւանքով զոհվել են աշխատանքային պարտականություններն իրականացնող երկու քուրդ լրագրողներ։
Քրդական Mezopotanya ajans–ի փոխանցմամբ՝ թուրքական զինուժի հրտեակոծման հետեւանքով զոհվել է Sterk.tv-ի լրագրող Մեհմեդ Էքինջին եւ ANHA–ի լրագրող Մեհմեդ Էքինջին։
Նշվում է, որ հիշյալ հրետակոծության ժամանակ զոհվել է 11 քաղաքացիական բնակիչ եւ վիրավորվել՝ 74–ը։