Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

«Ալա­վեր­դի» ԲԿ-ի տնօ­րե­նի ընտ­րու­թյան «թնջու­կը» դեռ լու­ծում չի ստա­նում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Փաստ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: Ըստ տարբեր լուրերի՝ մրցույթում հաղթել էր վիրաբույժ Գևորգ Ազարյանը, որը մոտ տասը տարի ԲԿում զբաղվել է վիրաբուժությամբ: 

Մեր տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթող չի գրանցվել: Գևորգ Ազարյանը երկու փուլում հաղթել է, երրորդում՝ ոչ, ինչի վերաբերյալ կա հանձնաժողովի եզրակացությունը: Առաջիկայում անցկացվելու է ԲԿ-ի տնօրենի ընտրության նոր մրցույթ:

Խնդիրն ավելի խորքային հասկանալու համար զրուցեցինք «Ալավերդի» բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցների հետ: 

Բժշկական կենտրոնի 41 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բժշկուհին, ով չցանկացավ իր անունը հրապարակային դարձնել, նշում է՝ ներկայիս տնօրենը հիմնովին տիրապետում է իր գործին, կարողացել է մեծ օգուտ տալ բժշկական կենտրոնին: 

«Իմ կարծիքով՝ մեր այժմյան տնօրենը հիվանդանոցը լավ է ղեկավարում, ամեն ինչ իր տեղում է: Նա լավ ադմինիստրատոր է, վերջին տասնամյակում հիվանդանոցը շատ հաջողությունների է հասել: Զարմացել եմ, որ մրցույթում նա չհաղթեց: 

Մեր բժշկական կենտրոնն այսօր հանրապետությունում լավագույններից է, համապատասխանում է բոլոր նորմերին: Գործող տնօրենի հնգամյա ծրագիրն էլ ավելի մեծ առաջընթաց կապահովի բժշկական կենտրոնի համար»,-ասում է մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է Գևորգ Ազարյանին, բժշկուհին նշում է՝ բաժանմունքը, որտեղ նա է աշխատում, գրեթե չի առնչվում վիրաբուժական բաժանմունքի հետ: «Եթե մարդու հետ մեկ ամբողջական օր չես աշխատել, դժվար է նրա մասին կարծիք հայտնելը: 

Իհարկե, մենք չէ, որ պետք է որոշենք, թե ով պետք է տնօրեն լինի: 

Դրա համար մարզպետ, առողջապահության նախարարություն, ի վերջո՝ մրցույթ և հանձնաժողով կա, բայց մարդը ղեկավար աշխատելու համար որոշակի փորձ պետք է ունենա: 

Ղեկավար աշխատելը շատ դժվար է: Ինքս 7 տարի տնօրեն եմ աշխատել և կարող եմ վստահաբար ասել՝ պատասխանատու գործ է: 

Կարո՞ղ է վիրաբույժը լավ տնօրեն լինել: Այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող: Նա որևէ տեղ որպես կազմակերպիչ չի աշխատել»,«Փաստի» հետ զրույցում նշում է բժշկական կենտրոնի ստաժավոր բժշկուհին:

Անդրադառնում ենք նաև տեղեկություններին, որ մարզպետը ցանկանում է տնօրենի պաշտոնում նշանակել առողջապահության նախարարի մտերիմին: 

«Իմ կարծիքով՝ մի երրորդ անձնավորության նշանակումը տնօրենի պաշտոնում ընդհանրապես որևէ չափորոշիչում չի տեղավորվում: 

Նա որևէ բանից տեղյակ չի, մեր կոլեկտիվից չի: Եթե իրոք մարզպետը ուզում է նրան նշանակել տնօրենի պաշտոնում, դա խելքին մոտ չէ, աբսուրդ է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Ընկերության փականագործ Գևորգ Արշակյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ հիվանդանոցում ստեղծված ներկայիս վիճակը որևէ մեկին դուր չի գալիս: «Մեր տնօրենը դրական, կայուն մարդ է: Չեմ հասկանում, թե որն էր տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու գերնպատակը, խնդիրը: 

Ներկայիս տնօրենը նորմալ աշխատում է, լավ անձնակազմ ունի, հիվանդանոցն էլ՝ բարվոք պայմաններ: Ինքն իր աշխատանքով ապացուցել է, որ կարողանում է այս հիմնարկը ղեկավարել, լավ մթնոլորտ ստեղծել, զարգացում ապահովել: 

Ներկայիս տնօրենին նոր մարդ փոխարինել չի կարող»,ասում է Արշակյանը:

 

Նա ընդգծում է, որ, աշխատելով այս բժշկական կենտրոնում, հեղափոխության ակտիվ մասնակից է եղել: «Հույս ունեի, որ ամեն ինչ գնալու է դեպի ավելի լավը, ոչ թե գնալու ենք ավելի խորտակման: Ալավերդու բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների վրա այսօր մեծ խաչ է քաշված, դա ես չէ, որ պետք է ասեմ: 

Միակ հիմնարկությունն է մնացել, որտեղ ամեն ինչ լավ է, հիմա էլ դրա աշխատանքն են ուզում այս կերպ խաթարել, ինչն անձամբ ես թույլ չեմ տալու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Սուսան Ուլիխանյանը ևս փաստում է՝ ամբողջ կոլեկտիվը վստահ է, որ ներկայիս տնօրենին այլ մարդ չի կարող փոխարինել, և նրանք չեն էլ մտածում այդ ուղղությամբ: 

«Միայն տեսնեիք, թե հիվանդանոցը ինչ վիճակից ուր է հասել: Հիմա ուղղակի սարսափում եմ, որ կարող է նոր մարդ գալ, և կանգնենք կոտրած տաշտակի առջև: Չեմ ճանաչում մրցույթին մասնակցած կին թեկնածուին: 

Գիտեմ, որ քիթ-կոկորդի մասնագետ է, կաբինետային աշխատող: Մյուս թեկնածուն՝ վիրաբույժը, 10 տարի աշխատել է մեր կոլեկտիվում: 

Լավ վիրաբույժ է, բայց չեմ կարծում, որ կարող է լավ տնօրեն ու կառավարիչ լինել հիվանդանոցի համար: 

Մարզպետը պետք է ազնիվ ու անկեղծ գտնվի մեր հանդեպ և իր որոշումներում: Բոլորս կանգնած ենք մեր բժշկի կողքին, ուրիշ թեկնածու մեր հիմնարկում չենք տեսնում»,-ընդգծում է բժշկական կենտրոնի ավագ բուժքույրը:

Ի դեպ, մեզ չհաջողվեց խնդրի հետ կապված զրուցել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Նա չպատասխանեց մեր զանգերին, իսկ մարզպետարանի աշխատակազմից առաջարկեցին հետաքրքրող հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստով:

«Փաստը» «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության խնդիրը կշարունակի պահել ուշադրության կենտրոնում: Պատրաստ ենք հրապարակել թե՛ մարզպետարանի, թե՛ մրցույթին մասնակցած բոլոր թեկնածուների տեսակետները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան