«Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սուպերկլասիկոյի անցկացման վայրը
Սպորտ
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում, հայտնում է Sport.es-ը:
Կատալոնիայում ընթացող քաղաքական ցույցերի հետ կապված «Ռեալի» ղեկավարությունը մտավախություն ուներ, որ ցուցարարները կարող են հարձակում գործել «Ռեալի» պատվիրակության վրա:
Այնուամենայնիվ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկումներից հետո «Բարսելոնան» և «Ռեալը» որոշել են հանդիպումն անցկացնել «Կամպ Նոու» ստադիոնում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: