Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է
ՍպորտԿոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է:
Հոկտեմբերի 12-ին Չիկագոյում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակը 27-ամյա բռնցքամարտիկը մենամարտել է Չեզ Ուիզեսրսպունի հետ և նոկաուտի ենթարկվել:
Մարզիկին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ էր ընկել: Նրան գլխուղեղի վիրահատության էին ենթարկել:
Մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել: