Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում
ՄիջազգայինՊերմսկի շրջանի Կրասնոկամսկի 30-ամյա բնակիչն ուղիղ եթերում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է 59.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի գիշերը: Տեսախցիկի դիմաց տղամարդը պատմել է, որ խնդիրներ ունի իր ընկերուհու հետ: «Ես խոսում եմ իր հետ, իսկ ինքն ինձ ասում է, որ ես կին եմ, տղամարդ չեմ: Այսքան տարի ապրել ենք միասին, պարզվում է` կնոջ հետ է ապրել»,-ասել է տղամարդը: Նա նաև նշել է, որ փորձել է հետ բերել ընկերուհուն, բայց` ապարդյուն:
Այս բառերից հետո նա ինքնասպանություն է գործել: Նշվում է, որ տղամարդը որդի ուներ: