Արթուր Ալեքսանյան․ Մեծ սպորտում կարեւորագույն նպատակս երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է
Սպորտ28 տարեկանս կփորձեմ նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
«Այսօր արդեն շատ շնորհավորաննքներ եմ ստացել: Այս ընթացքում մարզման մեջ եմ եւ չեմ կարողանում բոլորին պատասխանել: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար: Մեծ սպորտում կարեւորագույն նպատակս երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որը սակայն անվանական չէ։ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում չգոտեմարտեց վնասվածքի պատճառով։
Լուսինե Շահբազյան