Քանի վայրկյանում են գազավորված ըմպելիքները սկսում քայքայել ատամները
Aroxj.am-ը գրում է.
"Գազավորված ըմպելիքները առաջացնում են ոչ միայն ստամոքսի էրոզիաներ, այլ նաև ատամների էմալի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազավորված ըմպելիքները մինչև 30 վայրկյանի ընթացքում քայքայում են ատամների առաջնային էմալը, հետագայում նաև դառնում են էրոզիաների պատճառ: Սա հատկապես վտանագավոր է երեխաների համար, քանի որ նրանց ատամները դեռ վերջնկան ձևավորված չեն և էմալի քայքայումը կարող է շղթայական լինել բոլոր ատամների համար:
Ավստրալացի գիտնականները նշում են, որ էմալի քայքայումից և երկարաժամկետ վտանգից հնարավոր չէ խուսափել ուղղակի ատամները լվանալով: Այն ներծծվում է էմալի տակ և քայքայման պրոցեսը գրեթե անհնար է կանգնեցնել: Դա հաշվի առնելով, մասնագետները խորհուրդ են տալիս, մանավանդ երեխաներին, գազավորված ու բարձր թթվայնությամբ հարուստ հյութերի փոխարեն տալ՝ թարմ քամված հյութեր, որոնք չեն քայքայում ստամոքսն ու ատամի էմալները:ութեր, ստամոքսի էրոզիա, ատամների էմալի էրոզիա":