ԱԷԿ-ի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են․ Նիկոլ Փաշինյան
ՏնտեսությունԱԷԿ-ի հարցով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվում են, եւ մենք վստահ ենք, որ որեւէ դժվարություն չի առաջանա։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքերով, գոյություն ունի խնդրի լուծման մի քանի սցենար, եւ այս խնդիրն արդեն քննարկվել է ռուս գործընկերների հետ։
«Կարծում եմ՝ խնդիրը գտնվում է կառավարման ոլորտում»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցման մեջ Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ, քանի որ այժմյան ԱԷԿ-ը, չնայած արդիականացմանը, ընդամենը 9 տարի կաշխատի։