«Ռոզայի ընտրյալն արվեստի բնագավառից չէ». Երգչուհի-դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է
LifestyleԵրգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է երգչուհու եղբայրը՝ Մհերը։ Վերջինս հրապարակել է զույգի լուսանկարներից և շնորհավորել։
«Ի սրտե շնորհավորում եմ քեզ, իմ սիրելի քույր, քո կյանքի այս կարևոր իրադարձության առթիվ։
Յուրաքանչյուրի համար ընտանիք կազմելը ամենակարևոր բանն է կյանքում։ Շնորհավորում եմ նշանադրության կապակցությամբ, սպասում ենք արդեն հարսանիքին», – գրել է երգչուհու եղբայրը։
