Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. 26-ամյա տղան 13-ամյա աղջնակին BMW-ով առեւանգելուց հետո վթարի է ենթարկվել
ՀասարակությունՈստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի ավտոմեքենա է, որով առեւանգել են նույն գյուղի բնակիչ 13-ամյա Ն. Խ-ին։ Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ երեխային առեւանգել է 26-ամյա Արթուր Դ․-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ․-ի հետ։ Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նաեւ, որ BMW-ն վարել է Ռաֆայել Հ․-ն, որը նույն օրը Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել եւ ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։