Հանձնարարվել է զբաղվել ռոումինգի չեղարկմամբ ԵԱՏՄ ամբողջ տարածքում. Տիգրան Սարգսյան
ՏնտեսությունԱռաջադրվել է ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգը չեղարկելու շուրջ աշխատելու խնդիր: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ:
Անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներին՝ նա հիշեցրել է Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որը ստեղծում է Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման համատեքստում առավելագույն նպաստավոր ռեժիմ: «Այդ համաձայնագրի շրջանակում ստեղծվում են նոր ռեժիմներ մեր բիզնեսի պաշտպանության, տարբեր սահմանափակումներ հաղթահարելու առումով: Այդ համաձայնագիրը լրացվում է մեկ ուրիշ համաձայնագրով, որը վերաբերում է մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը»,-նշել է նա: