Բակո Սահակյանն այցելել է Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման արտադրամաս
ՏնտեսությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս եւ ծանոթացել ընթացող աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման եւ տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: