Լոռիում այրվածքներ ստացած 28-ամյա հրշեջի վիճակը ծայրահեղ ծանր է
Օրվա իրադարձություններԼոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանի վիճակում փոփոխություն չկա, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Նա հայտնեց, որ 28-ամյա հրշեջի մարմնի 40 տոկոսն է այրվել, վերին շնչուղիների` 10 տոկոսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։
ԱԻՆ-ում շոկի մեջ են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ (ֆոտո)