Էջմիածնի Մայր Տաճարի ավտոկայանատեղիի հետնամասում հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին, ժամը 18:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի ավտոկայանատեղիի հետնամասում, այրվում է նախկին հանրակացարանի տանիքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 19:02-ին:
Պարզվելէ, որ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):