Չինաստանում ընդունել են երկրի պատմության մեջ տվյալների ծածկագրման մասին առաջին օրենքը
ՄիջազգայինՕրենքը պետական մարմիններին թույլատրում է վերահսկել կիրառվող ծածկագրային ստանդարտները։ Դա արվել է կանխելու համար տվյալների արտահոսքը, ինչը կարող է վնասել Չինաստանի պետական կառույցներին, կազմակերպություններին եւ անհատ մարդկանց, չինական ԶԼՄ-ներին հղում անելով՝ հաղորդում է Корреспондент.net-ը։
Չինաստանում հավանություն են տվել երկրի պատմության մեջ տվյալների ծածկագրման մասին առաջին օրենքին։ Համապատասխան որոշումն ընունել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։ Փաստաթղթի համաձայն, իշխանության համապատասխան մարմինները կվերահսկեն ծածկագրային ստանդարտները, որոնք հաստատված օրենսդրական ակտի համաձայն՝ դասակարգվում են որպես առանցքային, համընդհանուր եւ կոմերցիոն։
Նշվում է, որ օրենքն ընդունվել է կանխելու համար տվյալների արտահոսքը, ինչը կարող է վնասել Չինաստանի պետական կառույցներին, կազմակերպություններին եւ անհատ մարդկանց։ Այն նաեւ կարգավորում է պատիժները, որոնք նախատեսված են անվտանգության սահմանված սկզբունքների խախտման դեպքում։
Չինաստանի կառավարությունը ամեն կերպ կխրախուսի ծածկագրման ոլորտում որակյալ մասնագետների պատրաստումը, ինչպես նաեւ ազգային շահերին ուղղված նրանց աշխատանքը։