Աֆղանստանի իշխանությունները հետաձգել են նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելու օրը
ՄիջազգայինԱֆղանստանի իշխանությունները հերթական անգամ հետաձգել են նախագահական ընտրությունների արդյունքների մասին հայտարարությունը, հաղորդում է Associated Press-ը:
Անկախ ընտրական հանձնաժողովի ղեկավար Հավա Ալամ Նուրիստանին հայտարարել է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին:
Ընտրությունների արդյունքները հայտարարելու օրը հետաձգվել է քվեարկության ժամանակ խախտումների եւ քվեաթերթիկների մատակարարման ու կենսաչափական համակարգից տվյալներն ավելացնելու հետ կապված տեխնիկական խնդիրների մասին տեղեկատվության վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների պատճառով:
Աֆղանստանում ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 28-ին՝ չնայած «Թալիբան» շարժման կողմից սպառնալիքներին եւ բռնության ակտերին:
Նախագահական ընտրությունների ֆավորիտներին էին երկու թեկնածուները՝ երկրի գործող նախագահ Աշրաֆ Հանին եւ Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան, որոնք միասին ղեկավարում են կոալիցիոն կառավարությունը: