Լոնդոնում ցուցարարները հարձակվել են թուրք պաշտոնյայի վրա
ՄիջազգայինԹուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել՝ Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից: Այդ մասին հաղորդվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, Դոգյուջյուն ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու Մունիցիպալիտետների միջազգային միության նիստին: Բրիտանիայի մայրաքաղաքում նա դարձել է բողոքի ակցիայի վկան, որի մասնակիցները պնդում էին, որ Թուրքիան երեխաների ու անմեղ մարդկանց Է սպանում քիմիական զենքի օգտագործմամբ:
«Նրանք մեզ վրա նետվեցին բռունցքներով: Մեր կողքին միայն երկու ոստիկաններ էին, եւ նրանց ուժերը բավական չէին: Իմ ամուսինն ու խորհրդականը միջամտեցին ու ինձ դուրս բերեցին այդ շրջանից: Ընկնելով մեր հետեւից՝ նրանք դարձյալ փորձեցին հարձակվել մեզ վրա»,-ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: