Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»


«Պո­չան­քով գե­տի աղ­տո­տու­մը թող­նում է եր­կա­րա­ժամ­կետ հե­տև­անք­ներ». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ, նախքան օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում՝ Ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել էին Ողջի գետը։ 

Պարզաբանումներ ներկայացրեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտնեց, որ քննչական գործողություններ են իրականացվում, և դեպքի վայրի զննության ու մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը: 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վթար է տեղի ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում, ինչի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետը և աղտոտել շրջակա տարածքը:

Ողջի գետի հետ կապված խնդրին «Փաստն» անդրադարձել էր ամռանը: 

Այն ժամանակ բնապահպանները և քաղաքի բնակիչները ահազանգում էին, որ Կապանի միջով հոսող գետը ստացել է վառ դեղնադարչնագույն երանգ, քաղաքի փողոցներով հոսում են նույն գույնի առվակներ: 

Բնապահպաններն ահազանգում էին, որ ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից թթվային դրենաժը սկսում է հոսել դեպի բնակելի թաղամասեր:

Դեղնադարչնագույն գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ էր վերցրել և պարզել, որ հողի ջրային մզվածքի միջավայրը թթվային է: 

Տեսչական մարմինը նաև հաղորդում էր ներկայացրել դատախազություն, մասնավորապես հետևյալ փաստով. այժմ չգործող հանքերը նախկինում շահագործող ընկերությունը դրանց կոնսերվացումից հետո պետք է իրականացներ կեղտաջրերի մոնիտորինգ և մաքրում՝ համաձայն լիազոր մարմնի ընդունման-հանձնման արձանագրության: 

Լիազոր մարմինն այս դեպքում էներգետիկայի նախարարությունն էր, բայց ընկերությունն այդ պահանջը չէր կատարել, ավելի կոնկրետ՝ այդ փաստն արձանագրված չէր:

Տասն օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքները չհաղթահարած՝ կիրակի երեկոյան կապանցիները հերթական ահազանգը հնչեցրեցին. Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում:

Բնապահպան Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ երեկոյան իրեն նկարներ են ուղարկել, որ Ողջի գետն այդ պահին կրկին պղտոտված է: 

«Փորձեցի համադրել նկարները՝ հասկանալու՝ սա ավելի վաղ արված լուսանկար է, թե նոր: Համոզվելով, որ նոր է, որոշեցի տեղում ստուգել իրավիճակը: 

Որոշակի դժվարություններ էր ստեղծում մթությունը, քանի որ դժվար է հասկանալ, թե գետն ինչ գույն ունի, բայց ակնհայտ էր, որ մի բան այն չէ, գետի ջրին ինչ-որ բան էր խառնված: 

Մասնավորապես՝ դա նման էր պոչանքի: Ահազանգեցի խնդրի մասին և որոշեցինք մի քանի հոգով բարձրանալ նախկին վթարի վայր՝ հասկանալու՝ վթարը կրկնվե՞լ է, թե՞ ոչ: 

Կեսգիշերին արդեն օրեր առաջ տեղի ունեցած վթարի վայրում էինք, այնտեղ էին նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները: Համոզվեցինք, որ կոնկրետ այդ հատվածում այս պահին վթար չկա և գետաբերանում՝ Ողջի գետ թափվող հատվածում գետի ջուրը մաքուր է»,-ասում է Հակոբյանը:

Հաջորդիվ տեսչական մարմնի աշխատակիցները և բնակիչները փորձել են պարզել՝ որտեղի՞ց է պղտոր ջուրը Ողջի գետ թափվում: 

«Գետի հոսանքն ի վար իջնելով՝ հասանք Կապան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում գտնվող Ջրախորի ՀԷԿ-ի մոտ: Այստեղ փոքր ՀԷԿ-երի կասկադ է գործում: Ակնհայտ էր, որ պղտոր ջուրը դեպի Ողջի գետ հենց այդտեղից է հոսում: 

Պարզեցինք, որ ՀԷԿ-ի թունելը օրեր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով լցվել էր պոչանքով, իսկ հիմա ՀԷԿ-ը մաքրում է թունելը՝ հավանաբար ճնշման տակ ջուր բաց թողնելով, ինչի հետևանքով թունել լցված պոչանքը թափվում է գետը: 

Հետաքրքրվեցինք՝ ՀԷԿ-ը տեղյակ պահե՞լ է համապատասխան մարմիններին իր կողմից կատարվող աշխատանքների մասին: 

Ոչ պաշտոնապես տեղեկություն ստացա, որ, այո՛, համապատասխան մարմիններին տեղյակ են պահել, որ պատրաստվում են մաքրել թունելը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հակոբյանից հետաքրքրվում ենք՝ իսկ գետը ի՞նչ վիճակում էր գտնվում վերջին վթարից հետո, ջուրը հասցրե՞լ էր մաքրվել: «Վթարից հետո 2-3 օրվա ընթացքում գետը հասցրել էր մաքրվել, ի վերջո, հոսող ջրի հետ գործ ունենք, բայց պոչանքով աղտոտումն, իհարկե, թողնում է նաև երկարաժամկետ հետևանքներ: 

Ծանր մետաղներով հագեցած պոչանքը ինչ-որ ձևով շարունակում է մնալ քարերի, բույսերի վրա, կամ էլ քամու միջոցով ինչ-որ շառավղով տարածվում է շրջակայքում»,-եզրափակում է բնապահպանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան