Ֆինանսավորումը կառավարության հետ հստակեցնելուց հետո կսկսվի տրանսպորտային ցանցի իմպլեմենտացիայի փուլ․ փոխքաղաքապետ
ՏնտեսությունՆոր տրանսպորտային ցանցի ֆինանսավորման աղբյուրը կառավարության հետ հստակեցնելուց հետո կսկսի ծրագրի իմպլեմենտացիայի փուլ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
«Իրականում մահվան գազելների հարցը բազմիցս քննարկվել է, վերջերս մեր այս գծով պատասխանատու առաջին փոխքաղաքապետը ասուլիսով տեղեկացրեց, որ մենք թևակոխել ենք կառավարության հետ ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ, այսինքն՝ կարելի է ասել, որ ֆինանսական և կառուցվածքային մոդելը պատրաստ է, ֆինանսավորման աղբյուրը կառավարության հետ հստակեցնելուց հետո կսկսվի ծրագրի իմպլեմենտացիայի փուլ, որը կենթադրի նոր տրանսպորտային ցանցի ներդրում»,- նշեց նա։
Նա վստահություն հայտնեց, որ մինչև քաղաքային իշխանությունների հաջորդ ընտրությունները տրանսպորտային ցանցի խնդիրը լուծված կլինի։