Բախտս բերեց՝ ուշ ժամ էր, տեղ կար տրանսպորտում նստելու․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտից օգտվելու մասին
ՏնտեսությունՔաղաքապետարանի ողջ շարժակազմը ծառայում է օրական խնդիրների լուծմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով ծառայողական մեքենաների մասին հարցին։
«Այնպես չէ՝ վարչության պետը առավոտյան մեքենայով գալիս է աշխատանքի, այս մեքենան սպասում է և երեկոյան նրան տուն տանում։ Մեքենաներն ամբողջ օրվա ընթացքում շրջում և ծառայում են վարչության բոլոր գործառույթներին»,-նշեց նա։
«Քաղաքը ունի կոմունալ, կենցաղային, շինարարական վերահսկողական խնդիրներ, աշխատակիցները ի վիճակի չեն ոտքով կամ տրանսպորտով օրական 8 անգամ գնալ մի կետից մյուսն ու հետ գալ։ Աշխարհում ընդունված ցիվիլ եղանակ կա՝ կա ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենա»։
Նա նշեց, որ վերջին անգամ 15-20 օր առաջ է օգտվել հասարակական տրանսպորտից․ «Բախտս բերեց՝ ուշ ժամ էր, տեղ կար տրանսպորտում նստելու»։