Փոխհրաձգություն Հոլիվուդում հայկական հանցախմբի եւ հայ շուկայատիրոջ միջեւ
ՀասարակությունՀյուսիսային Հոլիվուդում Armenian Power (Հայկական ուժ) խմբավորման անդամների փորձերը՝ փող շորթել տեղի հայ գործարարից, ավարտվել են փոխհրաձգությամբ։
Ինչպես հաղորդում է AP–ն, փոխհրաձգությունը Royal Fresh խանութի սեփականատիրոջ և քրեական խմբավորման միջև տեղի է ունեցել շուկայի հարևանությամբ։
Սերժանտի խոսքով, շուկայատիրոջ ձեռքին եղել է երկու ատրճանակ, նա եւ հանցախմբի անդամները սկսել են կրակել միմյանց ուղղությամբ։ Ականատեսները նկատել են, ինչպես է խմբավորման անդամներից մեկը կաղալով փախչում, թեեւ հայտնի չէ, նա վիրավորված է եղել, թե ոչ։
Սերժանտի խոսքով՝ գրությունները անվայել բովանդակություն ունեին, նշվել է նաեւ գումարը՝ 100 հազար դոլար, որը հանցագործները ցանկացել են շորթել։
Ըստ Պրեսիադոյի՝ Armenian Power-ի անդամները արդեն մի քանի շաբաթ փող էին շորթում շուկայի՝ նույնպես հայ սեփականատիրոջից, որն արդեն հարցաքննվել է։ Նրա անունը չի հրապարակվում։