Ձախորդ գողը Երեւանի կենտրոնում կոտրել է խանութի դռան փականը, սակայն չի հասցրել մտնել ներս
ՀասարակությունՀոկտեմբերի 28-ին Կենտրոնականի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 7.10-ին, գողության նպատակով կոտրել է Թումանյան փողոցում գտնվող խանութի դռան փականը, սակայն չի հասցրել մտնել ներս:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: