Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ» Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Սկզբում ար­տո­նու­թյուն տրվեց, հե­տո օդի տուր­քից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ կառավարությունը հայտարարեց, որ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Իտալիա և Գերմանիա՝ պաշտոնատար գերատեսչությունների խոսքերով՝ բավական մատչելի գներով՝ 30-35 եվրոյից սկսած: Ժամեր անց, իհարկե, ոլորտի փորձագետները ասացին, որ պետք չէ գայթակղվել էժան գներով տոմս ձեռք բերելու լուրերով: 

Բացի դա, ինչպես «Փաստի» հետ զրույցում հայտնել էր ավիացիոն մասնագետ Արգիշտի Ապիկյանը, Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների վճարած հարկերից սուբսիդավորելու է Ryanair-ին՝ ամեն ուղևորի համար մոտավորապես 76 դոլարի չափով. 2020 թվականին ընկերության միջին սուբսիդավորումը կկազմի մոտ 5 միլիոն դոլար: 

Կառավարությունը շտապեց հերքել ավիաընկերության սուբսիդավորման փաստը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք սկզբունքային որոշում են կայացրել. 

«Այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի: Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է առանց բացառության բոլոր ավիաընկերություններին: 

Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ»,- շտապեց արձանագրել վարչապետը:

Մինչդեռ փորձագետները նշում են՝ Ryanair-ի սուբսիդավորման հարցը եղել է դեռևս նախկին կառավարության օրակարգում, սակայն այն ժամանակ կառավարությունը հրաժարվել էր պետբյուջեի հաշվին ավիաընկերության սուբսիդավորման գաղափարից, իսկ ահա ներկայիս կառավարությունը հարցը ոչ միայն ընդգրկեց իր օրակարգում, այլև իրականություն դարձրեց:

Օրերս վարչապետի աշխատակազմը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել այն դեպքում, երբ անձն օգտվում է այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել: 

Արտոնությունը նախատեսվում է կիրառել 36 ամսով, իսկ դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով: Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են թե՛ շուկա մուտք գործող նոր ավիաընկերություններին, թե՛ արդեն իսկ թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններ բացելու դեպքերին:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ավիացիայի ոլորտում զարգացում ապահովելու համար կարևոր է շուկա մուտք գործելու կամ նոր ուղղություններ զարգացնելու ցանկություն ունեցող սուբյեկտների համար ձևավորել բարենպաստ օրենսդրական միջավայր:

 Մինչդեռ ներկայումս Հայաստանից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են միայն կոնկրետ չափանիշների համապատասխանող ՀՀ քաղաքացիները: Օրինակ՝ մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները և այլն: 

Ըստ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր ավիաընկերություն, որը թռիչքներ կիրականացնի մինչ այդ իր կողմից չսպասարկված նոր IATA կոդով օդանավակայան, օգտվելու է օդային փոխադրումների գծով պետական տուրքի այս նախագծով առաջարկվող արտոնություններից, ընդ որում՝ ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների համար օդի տուրքի գործող կարգավորումը շարունակելու է պահպանվել: 

Նշվում է, որ օդային նոր փոխադրումների խթանման միակ խոչընդոտը օդի տուրքի առկայությունը չէ, և վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ջանքեր են գործադրվում ավիացիայի մասով առկա կարևորագույն խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Թվում է, թե նախագծում որևէ արտասովոր բան չկա, առավել ևս, որ օդի տուրքը չեղարկելու մասին պարբերաբար բարձրաձայնվում է: 

Բայց կա մեկ բայց: Ինչպես գիտենք, E-draft-ում տարբեր գերատեսչություններ տեղադրում են իրենց մշակած նախագծերը, որոնք անցնում են հանրային քննարկման փուլը, հասնում Ազգային ժողով, որտեղ էլ կա՛մ ընդունվում են, կա՛մ մերժվում: 

Ryanair-ի դեպքում, փաստորեն, կառավարությունը գնացել է այլ ճանապարհով. նախ արտոնություն է տվել իռլանդական ավիաընկերությանը, հետո միայն նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով տեղեկացնում է, որ համանման արտոնություն կսահմանի նաև այլ ավիաընկերությունների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում