Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. փոխգնդապետի եղբայրը մանրամասներ է փոխանցում
ՀասարակությունՓոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապեըտի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը։ Նրա խոսքով՝ բժշկի հետ այսօր է խոսել եւ դեռ դրական փոփոխություն չկա։
«Վիճակը ոչ թե ծանր է, այլ ծայրահեղ ծանր։ Բժիշկն այսօր կրկին ասաց, որ իր կյանքի համար պայքարում են։ Արայի մոտ աչքի թարթոց կա, բայց դա բացատրել են, որ դա ռեֆլեքսներն են, դեղերի ազդեցություններն են»,– ասաց փոխգնդապետի եղբայրը։
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։