ԱՄՆ պետպարտքը նոր ռեկորդ է սահմանել
ՏնտեսությունԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային նշագծի՝ 23 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին։
Դոնալդ Թրամփի նախագահության սկզբում պետպարտքը եղել է 20 տրիլիոնից էլ քիչ, բայց այն սկսել է աճել դաշնային բյուջեի դեֆիցիտի պատճառով:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ներկայիս պարտքային խնդիրները 2007-2008 թթ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժառանգությունն են։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ն ստիպված է եղել մի քանի անգամ բարձրացնել պետպարտքի վերին թույլատրելի շեմը։
Ըստ ամերիկացի տնտեսագետների՝ 2026 թվականին պետական պարտքը կհասնի 30 տրիլիոն դոլարի։