Բողոքի ակցիա Արարատի մարզի դատախազության դիմաց (ուղիղ)
TVԱրարատի մարզի դատախազության շենքի դիմաց այսօր` նոյեւմբերի 4-ին, Արեւշատ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։
Քաղաքացիները պահանջում են վերացնել իրենց համագյուղացի Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։
Նշենք, որ երեկ դատարանը որոշում է կայացրել Գրիշա Հակոբյանի խափանման միջոցը կալանքն է որոշել: Համագյուղացիները պահանջում են այլ խափանման միջոց կիրառել, քանի որ Գրիշա Հակոբյանը հիվանդ է քաղցկեղով եւ բուժման կարիք ունի: