Հրդեհ կահույքի արտադրամասում. մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Օրվա իրադարձություններ«911» ծառայություն նոյեմբերի 4-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին:
Մասամբ այրվել են տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը (3 քմ):