Ծանրամարտի Հայաստանի հավաքականը ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
ՍպորտԲելառուսի Գրոդնո քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված Alexander Cup 2019 մրցաշարը:
Գերծանր քաշային կարգում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը: Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է օլիպիական եւ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 410 կգ (190+220) արդյունքով:
81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 343 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտում զրո էր ստացել՝ ձախողելով հրում վարժությունը: Ապրիլին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում էլ զրկվել էր մասնակցության իրավունքից անձնական քաշի պատճառով:
Alexander Cup-ի կանանց պայքարում 59 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Նշենք, որ Alexander Cup-ը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար: