Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


««Պե­տու­թյու­նը ես եմ» կոն­ցեպ­տի շրջա­նա­կում փոր­ձում է իրեն են­թար­կեց­նել բո­լոր մար­մին­նե­րին և բո­լոր հնա­րա­վոր կա­ռույց­նե­րը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«ՍԴ պետք չի, ՍԴ-ն պետք է ցրել», «Հանրային խորհուրդ պետք չի՝ այն պետք է լուծարել»: Չի բացառվում, որ այս շարքը կարող է շարունակվել, տարածվել այլ ինստիտուտների ու կառույցների վրա: 

Ըստ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, այս տրամաբանությունը շատ վտանգավոր է: 

«Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մեզ ո՛չ ոստիկանություն է պետք, ո՛չ Ազգային ժողով, եկեք թողնենք միայն կառավարությունը և վարչապետի գրասենյակին առընթեր ինչ-որ առանձին կառույցներ ստեղծենք: Իրականում այս տրամաբանությամբ մենք գնալու ենք ամբողջատիրական իշխանության: 

Իշխանության առանձին ներկայացուցիչներ շատ կոնկրետ պետական կառույցների են թիրախավորում, որոնց ղեկավարներն ունեն սեփական տեսակետ և չեն վախենում հանրային լայն լսարանի առաջ ներկայացնել այն:

 Իսկ այս իշխանության պարագայում շատ վտանգավոր է և անգամ անընդունելի է ունենալ տեսակետ, որը չի համապատասխանում ինչպես Նիկոլ Փաշինյանի անձնական, այնպես էլ իր քաղաքական թիմի տեսակետին»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը՝ նշելով, որ այս մոտեցման պատճառով նման անձանց դեմ շատ կոնկրետ և թիրախավորված պայքար է իրականացվում, որոշների դեպքում էլ փորձ է արվում ամեն կերպ հեռացնել պաշտոնից: 

Արդյո՞ք իշխանությունը կգնար այլ ճանապարհով, եթե չլիներ անձերի խնդիրը: 

Բենիամին Մաթևոսյանը, բերելով մի շարք օրինակներ, շեշտում է՝ կարևոր է հենց անձերի հանգամանքը:

 

«Օրինակ՝ հայտարարվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանություններից մնացած կադր է, և, հետևաբար, իր գործունեության նկատմամբ չի կարող վստահություն լինել: 

Զուգահեռ՝ նախորդ իշխանությունների կադր է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս իշխանությունների գործունեության տրամաբանության շրջանակներում ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչի արդյունքում մնում է իր պաշտոնին: 

Իսկ քանի որ ո՛չ ՍԴ նախագահը, ո՛չ Վազգեն Մանուկյանը չեն անում նույն քայլերը, իրենց դեմ արշավ է սկսվում: Այստեղ անձերի պահն է կարևոր: 

Հայաստանում, փաստորեն, կան չինովնիկներ, որոնք պատրաստ են ցանկացած իշխանության պարագայում հարմարվել, և կան մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը և չեն վախենում արտահայտել այն»,-ասաց նա: 

 

Քաղաքագետի դիտարկմամբ, խնդիրը ոչ թե այդ անձանց պաշտպանելն է, այլ վտանգի գիտակցումը. 

«Մենք պետք է գիտակցենք հետևյալը. անկախ ամեն ինչից՝ մեզ անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված և զսպումների մեխանիզմներ ունեցող համակարգ, իսկ դա հնարավոր չէ անել այն պարագայում, երբ երկրում թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը և թե՛ դատական համակարգը կոնկրետ մեկ անձի են ենթարկվում:

 Նկարագրված վարքագիծը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում իշխանության է գտնվում մի անձ, որը կարծում է, թե պետությունը ինքն է: 

«Պետությունը ես եմ» կոնցեպտի շրջանակում նա փորձում է իրեն ենթարկեցնել բոլոր մարմիններին և բոլոր հնարավոր կառույցներին: 

Ուղղակի սա պատմության ո՛չ առաջին, ո՛չ էլ, երևի, վերջին դեպքն է, երբ կոնկրետ մի անձը փորձ է անում շատ կոշտ տոտալիտար համակարգ կառուցել իր սեփական անձի շուրջ»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, կան նման համակարգեր ունեցող երկրների օրինակներ, որոնք ունեն նաև հարուստ բնական պաշարներ: 

Այդ ռեսուրսները, ըստ քաղաքագետի, նրանց որոշակիորեն ազատություն են տալիս՝ կառուցելու ոչ էֆեկտիվ համակարգ, ոչ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորել իշխանությունը: 

«Իսկ մեր պագայում, երբ չունենք այդքան մեծ ռեսուրսներ, «դատապարտված» ենք ունենալ ժողովրդավարական երկիր, ինչպես նաև էֆեկտիվ տնտեսական համակարգ: 

Այս ամենը, սակայն, հակասության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի անձնական ձգտումների հետ: Հետևաբար, քայլերի տրամաբանությունը մեզ համար վտանգավոր է: Հիմա տարածված է մի տեսակետ, թե Ն. Փաշինյանը հատուկ է վնասում պետությանը: 

Ես հակված չեմ այդ տեսակետին: Մի օրինակ եմ ուզում բերել: 

Երբ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը սկսում էր, այսպես կոչված, «պերեստրոյկան», վստահ եմ, որ նա չէր պատկերացնում, որ իր ծավալած գործունեության վերջնարդյունքը ԽՍՀՄ փլուզումն է լինելու: Նույնն էլ այս պարագայում է: 

Ես հասկանում եմ, որ Ն. Փաշինյանն իր որոշակի ձգտումներում, իր մոտեցումներում փորձում է ինչ-որ լավ ու դրական բաներ անել, բայց իր գործունեության տրամաբանությունը տանում է նրան, որ նա երկրի համար շատ լուրջ խնդիրներ է առաջացնում:

 Նա իսկապես երևի կարծում է, որ կարող է բոլորից լավ տիրապետել երկրի տնտեսական զարգացման հարցերին, բոլորից լավ օրենքներ մշակել, կադրային նշանակումներ անել և այլն: 

Նա, միգուցե, դրական ինչ-որ մտքեր ունի, բայց իր գործունեության տրամաբանությունը տանելու է նրան, որ երկիրը շատ լուրջ խնդիրներ է ունենալու: 

Այս առումով նա շատ նման է Միխայիլ Գորբաչովին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այն հանգամանքը, որ Ն. Փաշինյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի տեսաուղերձներ հղել՝ «լայվի» միջոցով դիմել քաղաքացիներին, քաղաքագետը մի քանի գործոնով է պայմանավորում:

«Էյֆորիայի նվազման հետ մեկտեղ մարդկանց մոտ շատ հարցեր են առաջանում: 

Օրինակ՝ շատ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ երկրում իրավիճակը չի փոխվում, ինչո՞ւ տնտեսական թռիչքային աճ ու զարգացում մենք չենք տեսնում, բայց շատ կոնկրետ նեղ խմբի համար այդ աճն ակնհայտ է: 

Սրան կարող ենք ավելացնել առանձնատան ծախսերը: Ի դեպ՝ վերջին «լայվերից» մեկի ժամանակ նա չանդրադարձավ ինքնաթիռ գնելու մտադրությանը, բայց փորձեց «մուննաթի» տոնով խոսել այն մարդկանց մասին, որոնք հանդգնում են իրեն քննադատել: 

Իրականում Ն. Փաշինյանը չի հասկանում, որ իր «լայվերով» ավելի է խորացնում հարցերը թե՛ իր, թե՛ իր գործունեության նկատմամբ: 

Հետևաբար, այդ «լայվերն» իրենց նպատակին չեն հասնում: 

Բացի այդ, իմ տպավորությամբ, «լայվերի» քանակը ուղիղ համեմատական է կառավարության անգործությանը, այսինքն՝ արդյունքների բացակայությանը: Որքան արդյունքները վատ լինեն, այնքան «լայվերի» քանակը կավելանա: 

Իրականում տեսաուղերձներ հղելը դրական է, երբ հստակ ասելիք կա՝ ուղղված ընտրողներիդ ու հանրությանն առհասարակ: 

Բայց երբ դաշտը դատարկ է, քաղաքական դիսկուրս չկա, երբ չկա նաև տնտեսական զարգացում, այդ «լայվերը» պարզապես վերածվում են օրակարգի մի այնպիսի մասի, որը տեղավորվում է «հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք, բայց դրանից գլոբալ ոչինչ չի փոխվում» տրամաբանության մեջ»,-ասաց քաղաքագետը: Խոսելով անկարևորի ու կարևորի, սպասելիքի ու իրականության թնջուկում առկա խնդիրների մասին՝ Բ. Մաթևոսյանը նշեց. 

«Ես շարունակում են մնալ իմ այն կարծիքին, որ այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, անհրաժեշտ էր մեզ: Մեր երկրին լուրջ փոփոխություններ էին պետք: 

Նախկինում կառավարող էլիտան, բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, չէր կարողանում ապահովել երկրի համաչափ զարգացումը, տնտեսական տեսանելի աճը, կար նաև անարդարության որոշակի զգացում, և շատ այլ խնդիրներ, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց շատ մեծ սպասելիքներով փողոց հանեցին: 

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, արդեն լուրջ հարց է կոնկրետ այսօրվա իշխանությունների համար: 

Եթե պատկերավոր ասենք, այս իշխանությունները, այսպես կոչված, քանդող բրիգադի անդամներ են. իրենք շատ լավ կարողացան քանդել նախորդ իշխանական համակարգը, բայց իրենց քաղաքական առաքելությունը ավարտվեց 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: 

Դրանից հետո իրենք պետք է կարողանային կոնստրուկտիվ դաշտ գալ, երկրի զարգացմանն ուղղված տրամաբանական ինչ-որ ծրագրեր ներկայացնել: 

Պետք է հստակ պարզ լիներ, թե մեկ-երկու տարի անց մենք որտե՞ղ ենք լինելու, ի՞նչ ենք անելու, մեր պետությունն ի՞նչ ճանապարհով է գնալու: Այդուհանդերձ, մեկուկես տարի է, ինչ ունենք մի իրավիճակ, երբ բոլորիս համար անհասկանալի է, թե, օրինակ՝ մեր երկրի համար կարևորագույն հարցերից մեկի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մեր երկրի ղեկավարն ի՞նչ տեսակետ ունի: 

Փաշինյանն ուզո՞ւմ է, որ Արցախը ինքնորոշվի և միջազգային հանրության կողմից ճանաչվի իր այսօրվա փաստացի սահմաններով, թե՞ նա կարծում է, որ ինչ-որ տարածքային զիջումների կարելի է գնալ՝ ի պատասխան ստանալով միջազգային ճանաչում: 

Իսկ միգուցե կարծում է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, դառնա մա՞րզ: Իսկ արդյո՞ք պատկերացնո՞ւմ է դրա հետևանքները, հաշվարկներն արե՞լ է, թե՞ ոչ: 

Ընդամենը մի կարևորագույն հարցի առումով մենք պատասխան դեռ չենք ստացել, էլ չեմ խոսում այլ հանգամանքների մասին, որոնց թվում են տնտեսական զարգացումը, քաղաքական համակարգի կայունությունը: 

Հանրության առավել հասուն հատվածն ուզում է տեսնել երկրի զարգացման հեռանկարը, բայց չի կարողանում դրանից բխող հարցի պատասխանը գտնել այսօրվա իշխանությունների գործողություններում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով