Իրանում արգելել են Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը
ՄիջազգայինԻրանում արգելել են Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ Բրիտանական խորհրդի հետ ցանկացած համագործակցություն արգելված է եւ կհանգեցնի դատական հետապնդման, հայտնում է Press TV-ն։
«Մեծ Բրիտանիան, որը տարբեր երկրներում ցանցերի եւ քարոզչության ստեղծման երկար փորձ ունի, նախատեսել է իրականացնել ծրագիր՝ Իրանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ մշակութային կապեր ստեղծելու նպատակով»,- ասվում է հաստատության հայտարարության մեջ։
Ճիշտ ժամանակին կատարված գործողությունների շնորհիվ Իրանի հետախուզական ծառայությունները թույլ չտվեցին Մեծ Բրիտանիային «իրականացնել նախագիծը եւ հասնել Իրանի կրթական ոլորտ ներթափանցելու իրենց նպատակին»։ Բրիտանական խորհուրդն իրեն Միացյալ Թագավորության մշակութային կապերի եւ կրթական հնարավորությունների «միջազգային կազմակերպություն» է անվանում։ «Սակայն միջազգային հանրության մեջ շատերի համար Բրիտանական խորհուրդը պարզապես դիտարկվում է որպես բրիտանական արտաքին քաղաքականության գործիք»,- նշվում է հայտարարության մեջ։