Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 1,5 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմել է 476.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.86 դրամ (նվազել է 1.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.36 դրամ (նվազել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.48 դրամ (նվազել է 0.05 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 276.64 դրամ, ոսկի՝ 22,826.74 դրամ, պլատին՝ 14,180.95 դրամ: