Միջազգային քրեական դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել կոնգոլեզական «Տերմինատորին»
ՄիջազգայինՄիջազգային քրեական դատարանը սպանության, բռնաբարության եւ սեռական ստրկության համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել կոնգոլեզական դաշտային հրամանատարին, որը հայտնի է որպես «Տերմինատոր»:
Հուլիսին Բոսկո Նտագանդան մեղավոր է ճանաչվել Կոնգոյում 2002-2003 թվականներին 18 ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, հաղորդում է AP-ը:
Դատավորները հայտարարել են, որ նա մեղավոր է ճանաչվել որպես սպանությունների անմիջական կատարող եւ մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ սպանություն, տղամարդկանց եւ կանանց բռնաբարության, մանկահասակ զինվորների հավաքագրման անուղղակի հանցակից:
Մանկահասակ զինվորները եւս բռնաբարվել են Նտագանդայի զորքերի կողմից եւ ուղարկվել սեռական ստրկության: Ինքը՝ Նտագանդան, նրանց օգտագործել է որպես թիկնապահներ:
Նտագանդան շտաբի պետի տեղակալն էր եւ «Կոնգոյի ազատագրման համար հայրենասիրական ուժեր» ապստամբ խմբավորման գործողությունների հրամանատարը: 2012-ին Միջազգային քրեական դատարանը խմբավորման առաջնորդ Թոմաս Լուբանգին դատապարտել է մանկահասակ զինվորների օգտագործման համար: Նա 14 տարվա պատիժ է կրում: