Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՄիջազգայինԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, եւ նշել, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում նման բանաձեւի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա այն կընդունվի:
Սենատորը շեշտել է, որ Սենատը պետք է տեղի չա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: