Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չպետք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանության վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինյանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։ 

Շարժման օրերին վերջինս ինչ խոստում ասես, որ չէր տալիս՝ պայծառ ապագա խոստանալով ժողովրդին, թե երկրում իրավիճակն այնքան է լավանալու, որ երկրից արտագաղթած հայության ներգաղթը դառնալու է անխուսափելի։ 

Սակայն իր պաշտոնավարման արդյունքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակում դրական փոփոխություններ չկան, մարդիկ դրանք առանձնապես չեն զգում իրենց մաշկի վրա, և այդ է պատճառը, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նոր սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ վարչապետի վարկանիշը տարբեր հաշվարկներով տատանվում է 20-30 %-ի սահմաններում Տևական ժամանակ է, ինչ իշխանության կողմից ճիգեր են գործադրվում վարկանիշը տարբեր միջոցներով պահելու համար։ 

Հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, մեծ աղմուկ է բարձրացվում, ձերբակալվում են մարդիկ, իշխանավորները հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ անողոք պայքար են սկսել, մեծ գումարներ են վերադարձնում պետական բյուջե, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ քրեական գործերի մեծ մասը անհիմն էր, ձերբակալված մարդիկ ազատ են արձակվում, որոշ ժամանակ հետո նույն մարդկանց նորից մեղադրանք է առաջադրվում՝ այս անգամ արդեն մեկ այլ քրեական գործով և այսպես շարունակ։ 

Սակայն հնարավոր չէ անընդհատ հանրության աջակցությունը պահպանել արդեն հնդկական սերիալ դարձած ձերբակալությունների ու կալանավորումների միջոցով, քանի որ դրանից հանրությունը գրեթե ոչինչ չի ստանում, բացի արհեստական աղմուկից։ 

Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը գործի է դնում իր լայվերը և սելֆիները։ Վարչապետը ամեն մի սովորական և որևէ կողմից աչքի չընկնող իրադարձություն ցանկանում է ժողովրդին ներկայացնել որպես մի մեծ ձեռքբերում, այնինչ այդ հարցերի կարևորությունը այնքան ցածր է եղել, որ նախկինում ոչ էլ խոսել են դրանց մասին։

Փաշինյանն իրեն դիրքավորում է որպես ժողովրդի սիրելի, ով շարունակում է մնալ ժողովրդի սրտի ղեկավարը, սակայն այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպես կառավարության կողմից արվող ճոխ ծախսերն են, պարզաբանումներ չի տալիս, թե ինչով է դրանց անհրաժեշտությունը պայմանավորված մի երկրում, որը հազար ու մի սոցիալական խնդիր ունի։ 

Եթե սրան էլ գումարում ենք իշխանության աջակցության պայմաններում ազգային ինքնության դեմ սկսված արշավը տարբեր նախաձեռնությունների տեսքով և Արցախյան պատերազմի հերոսների անվանարկումը, ապա պարզ կդառնա, թե ինչու է ժողովրդի վերաբերմունքը փոխվել Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ։ 

Դժգոհությունների կուտակման մասին են վկայում նաև վերջին շրջանում ինտենսիվ բողոքի ակցիաները, սակայն այս պրոցեսը դեռևս անհրաժեշտ հիմք չէ Փաշինյանի համար իր կողմից տարվող քաղաքականության ուղեգիծը վերանայելու համար։ 

Այդուհանդերձ, վերջինս հասկանում է, որ չի կարող այսպես երկար պաշտոնավարել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ իր վարկանիշը կարող է գետնին հավասարվել։ 

Դրա համար էլ արշավ է սկսել այն գործիչների դեմ, որոնք հանրության շրջանում շարունակում են բարձր վարկանիշ վայելել։ 

Եվ բացառված չէ նաև, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրության կազմակերպմանը՝ նոր «կոռուպցիոն» գործերի բացահայտման, աղմկահարույց ձերբակալությունների և այլնի տեսքով, որտեղ իր կերպարը նորից «կհերոսանա»։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր Ավետիսյան