«Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ)
TVԿառավարության խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որն, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիքն է: Այդ մասին կառավարության նիստում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման, գործունեության համատեքստում՝ կընդլայնվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողոթյունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է», - ասաց վարչապետ Փաշինյանը: