Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին երրորդ ամիսն անընդմեջ ճանաչվում է ակումբի ամսվա լավագույն խաղացող:
Քվեարկության արդյունքում ֆուտբոլիստը ստացել է ձայների 75,6%-ը` շրջանցելով Սերժ Գնարբիին (9,8%) ու Մանուել Նոյերին (6,1%):
Նախկինում մյունխենյան թիմի ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ ճանաչվել ամսվա լավագույն խաղացող;
Հոկտեմբերին Լևանդովսկին թիմի կազմում մասնակցել է 6 խաղի և հեղինակել է 7 գոլ: