Երևանում «Վեգա»-ի աշխատակիցը բեռնատար KIA-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների
Օրվա իրադարձություններԱյսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808NN81համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկն ու 4 երեխաները տեղափոխել են «Էրեբունի» բժշկականկենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին:Ոստիկանությունը պարզումէ վարորդի և վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում: