Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը` արծաթե մեդալակիր
ՍպորտԲելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում 63 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը նվաճեց արծաթե մեդալ։
Եզրափակիչում հայ մարզիկը մրցում էր ուկրաինացի բռնցքամարտիկի հետ և, ընդհանուր առմամբ, ուներ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհեցին մրցակցին։ Այս մրցաշարում պատվո հարթակ բարձրացան ևս երկու հայ մարզիկ՝ Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը, ովքեր արժանացան բրոնզե պարգևների։