Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Բնակիչների բողոքը չի՞ հասնում վարչապետին. հինգշաբթի օրը ակցիա կկազմակերպեն կառավարության շենքի մոտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի մի շարք տարածքներ տարիներ առաջ ճանաչվել են գերակա հանրային շահ։ Խոսքը Կոնդի, Սարի թաղի, Ֆիրդուսի, Եկմալան, Պուշկին, Բելյակով տարածքների մասին է։ 

Դրանց բնակիչները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում կառավարության՝ տարիներ առաջ կայացրած որոշումների դեմ։ 

Նրանք դատարանների միջոցով ցանկանում են անվավեր ճանաչել կառավարության 2007 թվականի որոշումները, սակայն մինչ այժմ արդյունքի չեն հասել։ 

Դիմում են նաև պատկան մարմիններին, գրում դիմում-բողոքներ, նամակներ, սակայն ապարդյուն։ Ամիսներ առաջ «Փաստի» հետ զրույցում ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահե Էնֆիաջյանը նշել էին, որ տեղյակ են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների խնդրին, հանդիպում են բնակիչների հետ, քննարկումներ անցկացնում՝ խնդիրներին լուծում գտնելու նպատակով։ 

Խնդրին պատգամավորներն անդրադարձան նաև ԱԺ ամբիոնից։ Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչներն անհամբեր են՝ ցանկանում են օր առաջ տեսնել իրենց մտահոգող խնդրի լուծումը։

 Բնակիչներից մի քանիսը «Փաստի» հետ զրույցում նշեցին, որ հինգշաբթի օրը հավաքվելու են կառավարության շենքի մոտ։ 

Ընդհանուր զրույցների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ իրենց դիմում-բողոքները չեն հասնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ճանապարհին որոշակի արգելքների հանդիպելով։ 

«Փաստը» մեկտեղել է բնակիչների տեսակետներն այս հարցի շուրջ և ներկայացնում է ընթերցողներին։ 

Բելյակով փողոցի բնակիչ Արմինե Գյուլգյուլյան

Երկար ժամանակ է, ինչ պայքարում ենք գերակա հանրային շահ ճանաչելու որոշման դեմ։ Հեղափոխությունից հետո բազմիցս դիմել ենք վարչապետին։ 

Վերջերս զրուցում էինք այլ տարածքների բնակիչների հետ, որոնք նույնատիպ խնդիր ունեն և հասկացանք՝ նույն պատկերն է նաև նրանց մոտ. վարչապետին ուղղված դիմումները գնում են քաղաքապետարան, իսկ հետո բնակիչները ստանում են ստանդարտ պատասխաններ։ 

Եկել է մի շրջան, երբ էլ չենք ուզում վարչապետին դիմում գրել, որովհետև հասկանում ենք, որ պարոն Փաշինյանին ուղղված բողոք-դիմումները, կարծես թե, տեղ չեն հասնում։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ վարչապետը տեղյա՞կ է, որ քաղաքացիները բազմիցս դիմել են կառավարությանը և պատասխան չեն ստացել։ 

Գալիս է մի շրջան, երբ հիասթափվում ես կառավարությունից և նրանց աշխատելաոճից։ 

Տպավորություն է, որ շարունակվում է նախկին աշխատելաոճը, ինչի հետևանքով կտրվում է կապը կառավարության և բնակչի միջև, որովհետև մեր խնդրի լուծումները չենք տեսնում։ 

Հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ կազմակերպվող բողոքն ուղղված է ոչ թե վարչապետի, այլ նրա աշխատակազմի դեմ։ Մտածում ենք՝ գուցե միտումնավո՞ր է արվում, որ բնակիչների բողոքը վարչապետին չի հասնում։

Ֆիրդուսի փողոցի բնակիչ Աշոտ Քոչարյան

Տասներկու տարի է՝ պայքարում ենք գերակա հանրային շահ ճանաչելու որոշման դեմ։ 

Առայժմ այս ուղղությամբ կատարված որևէ քայլ կառավարության կողմից չենք տեսնում։ Կառավարությունը 2018 թվականի մարտի 22-ին որպես ժառանգություն ևս մեկ որոշում թողեց, որը 12 տարի առաջ կայացված որոշման շարունակությունն էր։ 

Այժմ էլ դատական գործընթացների մեջ ենք։ Կարծում եմ, որ մեր նամակները ոչ մի տեղ չեն հասնում։ 2018 թվականի մայիսին դիմում ենք կազմել, Ֆիրդուսի փողոցի 60 բնակիչ այն ստորագրել է, մինչև հիմա այդ նամակն ընթացքի մեջ է, բացեք E-gov.am կայքը և ինքներդ համոզվեք։ 

Մեր առաջարկները փոխանցել ենք նաև Ազգային ժողով, բայց առայժմ որևէ փոփոխություն չենք տեսնում։ 

Կառավարությունը մեզ ոչինչ չի պատասխանում, չենք կարողանում որևէ բան հասկանալ։ 12 տարի է՝ կարծես պատանդի կարգավիճակում լինենք։ Կարող ենք տունը վաճառել, սակայն ո՞վ կգնի՝ իմանալով, որ սա իրացման գոտի է։ 

Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյան

Ամիսներ շարունակ դիմում ենք թե՛ կառավարությանը, թե՛ քաղաքապետարանին։ Մեջտեղի օղակը, որը պետք է տեղեկատվությունը նորմալ հասցնի իր նպատակին, այն է՝ վարչապետին, միտումնավոր տեղեկատվությունն արգելափակում է։ 

Կոնդի բնակիչներով բողոքի ակցիա կազմակերպեցինք կառավարական առանձնատան մոտ, և նոր միայն մեր ձայնը տեղ հասավ։ Բայց ամեն անգամ չենք կարող գնալ առանձնատների մոտ ակցիա կազմակերպել մեր ձայնը լսելի դարձնելու համար։ 

Մեր այն կարծիքը, որ բնակիչների դիմում-բողոքները տեղ չեն հասնում, գնալով հիմնավորվում է։ 

Կոնդում վիճակը սարսափելի է, տներ կան, որտեղ անգամ սանհանգույց, կոմունալ հարմարություններ չկան, այս խնդրին պետք է հնարավորինս շուտ լուծում տալ։ 

Ասել եմ, նորից եմ կրկնում՝ մենք մեր պետության թշնամին չենք, ուզում ենք միայն խնդիրներին լուծում տրվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ընդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր Կամենդատյան