Երկու միլիոնից ավելի դիտում. Գալուստյանի նոր ամպլուան
Միջազգայինstarhit.ru-ն «Միխայիլ Գալուստյանի «Хочу тибя любицца»-ն մի քանի օրում ավելի քան երկու միլիոն դիտում է ունեցել» վերնագրով հոդվածում գրում է, որ արտիստը որոշել է նոր ամպլուայով հանդես գալ և … երգել է:
Super Жоrik ստեղծագործական մականունով հանդես եկող երգիծաբանը ներկայացրել է սիրո ուրախ պատմություն կովկասյան ակցենտով և պայթեցրել YouTube-ը: 40-ամյա Միխայիլ Գալուստյանը գլխապտույտ կարիերա է արել շոու-բիզնեսում:
Հումորիստը իրոք հանդիսանում է ամենաճանաչված նախկին «կավեենշչիկներից» մեկը և մասնակցում է հեռուստատեսային բազմաթիվ երգիծական նախագծերի, նկարահանվում ֆիլմերում: Սակայն սա նրա ստեղծագործական կյանքի ամբողջ ուղին չէ:
Վերջերս շոումենը հաճելիորեն զարմացրել է իր երկրպագուներին՝ ելույթ ունենալով սեփական տեսահոլովակով: Գալուստյանի երգը երգիծական ուղերձ ունի, որտեղ խոսվում է մի ռոմանտիկ և միաժամանակ զվարճալի պատմության մասին:
Տեսահոլովակը նկարահանվել է նրա հարազատ Սոչի քաղաքում, գլխավոր հերոսուհին շքեղ լեոպարդե հագուստով աղջիկ է, և նրան սիրահարվել է լիրիկական հերոսը Միխայիլի կատարմամբ:
Ամենայն հավանականությամբ, հանդիսատեսին հումորիստի երգելը դուր է եկել, քանի որ YouTube-ում դիտումների թիվը անցել է երկու միլիոնը և շարունակում է աճել (երեկ արդեն՝ 2,7 մլն-«Փաստ»):
Կամո Խաչիկյան