Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ

Հայաստանում 2020 թվականից նախատեսվում է ներդնել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ:

Կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրը մշակվել է երեք տարվա համար և բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 488 հազար ՀՀ դրամ գումար, որի արդյունքում կհաշվառվի ավելի քան 570 հազար գյուղատնտեսական կենդանի: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները ևս կանցնեն ծրագրով:

Կենդանիների հաշվառման և համարակալման նախապատրաստական ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանիների համարակալումը և հաշվառումը հանդիսանալու է հիմք մնացած բոլոր անասնաբուժական, սննդի անվտանգության, հանրային առողջության ծրագրերն իրականացնելու համար: «Այսինքն` կլինի տեղեկատվական էլեկտրոնային շտեմարան, որից օգտվելու են նմանատիպ ծրագրեր իրականացնողները»,-ասաց Գրիգորյանը:

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի (CARD), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ նոյեմբերի 20-ին տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր երկրում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ:

 

«Մինչդեռ համակարգը, համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև տարածաշրջանի համար: Չնայած որ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում պիլոտային ծրագրեր են իրականացվել խոշոր և մանր կենդանիների հաշվառման և համարակալման ուղղությամբ, սակայն համապետական լայնածավալ նույնականացման և հաշվառման ծրագրեր մինչև օրս կյանքի չեն կոչվել որոշ տեխնիկական և ֆինանսական խնդիրների հետ կապված»,- ընդգծեց Գաբրիելյանը:

Ներկայումս Հայաստանում անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ստեղծված հանձնաժողովն է, որի միջոցով հաշվառում է իրականացվում տարին մեկ անգամ; Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է փաստացի գլխաքանակի տվյալների տարբերություն: «Առկա գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի շարժի ապահովման գործընթացներում, որին կարելի է հասնել գյուղացիական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով: Միաժամանակ, համակարգի կիրառումը կարող է տարբեր խնդիրների լուծման համակարգային թերությունների վերացման գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և արագ արձագանքումը կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, ներկման և արտահանման գործընթացներում», -եզրափակեց Գաբրիելյանը:

 

Հայաստանում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50 տոկոսը: 2018 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ ոչխարաբուծությունից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում:

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ