Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան


Այծեղջյուր այսօր անհանգստանալու պատճառ չկա․նոյեմբերի 23-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ

Այսօր ծագած բոլոր խնդիրներին հանգիստ վերաբերվեք: Շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են ուրախալի իրադարձություններ: Կհասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին: Կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում: Հրաշալի օր է առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու համար: Ձեր բոլոր առաջարկները և նախաձեռնությունները հավանության կարժանանան: Կարող եք ուղևորությունների մեկնել, սիրելիները սիրով կընկերակցեն ձեզ:

Ցուլ

Կանեք հնարավոր և անհնար ամեն բան՝ ձեր ծրագրերն իրագործելու համար: Հարկ եղած դեպքում կդիմեք խորամանկության, և, ինչ գնով էլ լինի, ցանկալի արդյունքի կհասնեք: Մտերիմների հետ շփումը հաճելի կլինի: Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Այսօր կարող եք կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք: Որքան ավելի համարձակ լինեն ձեր մտահղացումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրականացումը ձեզ օգուտ կբերի:

Երկվորյակ

Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձությունները քիչ հավանական են: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն ձանձրալի և հոգնեցուցիչ կթվա: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ստիպված կլինեք համակերպվել, որ այսօր հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր պակաս տաղանդավոր են, անգամ առանձնանում են իրենց հիմարությամբ: Ամեն դեպքում թույլ մի տվեք, որ նախանձը գլուխ բարձրացնի, նամանավանդ, որ սեփական հաջողությունը սարերի ետևում չէ: Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կոգեշնչեն ձեզ, հակառակ դեպքում մռայլ մտքերից չեք խուսափի:

Խեցգետին

Եթե ինքնախաբեությամբ չզբաղվեք և ինքներդ խնդիրներ չստեղծեք, ապա հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Կարող եք թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են ռոմանտիկ զարգացում ունենալ:

Առյուծ

Օրը հագեցած է ոչ միայն հաճելի իրադարձություններով, այլ նաև անախորժություններով: Հնարավոր են ընտանեկան վեճեր, որոնք հարաբերություններում լարվածություն կստեղծեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն, ինչի համար հետագայում կզղջան և կաշխատեն ուղղել թույլ տված սխալները: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Հեշտությամբ կհաջողվի գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Շատերի համակրանքին կարժանանաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, ձեռք բերել հագուստ, օծանելիք, նաև այնպիսի իրեր, որոնք կընդգծեն հասարակության մեջ ձեր բարձր դիրքը:

Կույս

Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների ծրագիր են կազմել և այժմ հետևում են դրան: Բանավեճերում առավել ինքնավստահ եղեք, պնդեք ձեր տեսակետը: Ի վերջո հաղթանակ կտանեք, և ընդդիմախոսներիը ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացիությունը: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք սակայն ժամանակավոր բնույթ են կրում, և անհանգստանալու կարիք չկա: Աշխատանքին վերաբերող հարցեր քննարկել չարժե: Գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն:

Կշեռք

Գործերը լավ կդասավորվեն, անհանգստանալու կարիք չկա: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիին զարմացնելու հնարավորություն կունենաք: Սիրային ժամադրությունները հաճելի ու տպավորիչ կլինեն: Շրջապատի համակրանքին արժանանալու համար խորամանկության դիմելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փորձեք ձեզ բնական պահել: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Կարող եք նոր գործեր ձեռնարկել:

Կարիճ

Այսօր աշխատեք ստվերում մնալ և ավելորդ ուշադրություն չգրավել: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահղացումներ կունենան, որոնց իրագործումը կնպաստի մասնագիտական աճին և կավելացնի եկամուտը: Ծրագրերի իրականացման հարցում շտապողականություն դրսևորել չարժե: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում: Այսօր հաշվի կառնեք մտերիմների փորձը և զերծ կմնաք սխալներից: Իմաստուն մարդիկ ճիշտ խորհուրդներ կտան:

Աղեղնավոր

Օրն առավել լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:

Այծեղջյուր

Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների, գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք:

Ջրհոս

Անելիքներ շատ կան, չսպասեք, թե որևէ մեկը կաջակցի ձեզ, ապավինեք սեփական ուժերին: Լի եք էներգիայով և ինքնուրույն կկարգավորեք բոլոր գործերը: Օգտակար տեղեկություններ կստանաք: Նպատակահարմար օր է նոր մասնագիտություն ձեռք բերելու համար: Փորձեք խուսափել հարազատների հետ վեճերից, այսօր դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Անգամ, եթե ապացուցեք ձեր իրավացիությունը, միևնույն է դրանից ոչ մի օգուտ չեք քաղի: Կարող եք անշարժ գույքի հետ կապված որոշ հարցեր քննարկել, վերանորոգման աշխատանքներ սկսել, տեղափոխության շուրջ ծրագրեր կազմել:

Ձկներ

Ավարտին հասցրեք սկսած գործերը, իսկ նորերին ձեռնամուխ լինելու հարցում մի շտապեք: Կդժվարանաք գնահատել ձեր հնարավորությունները, ինչի հետևանքով կարող եք ստանձնել այնպիսի պարտականություններ, որոնք ձեր ուժերից վեր են, տալ խոստումներ, որ ի վիճակի չեք լինի կատարել: Ուղևորությունների մեկնելիս հաշվի առեք, որ դրանք սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Սիրային հարցերի տեսանկյունից օրը բարեհաջող է: Սպասեք հաճելի անակնկալների: Հնարավորություն կունենաք վերականգնել ընդհատված հարաբերությունները, սակայն քայլեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վերլուծել եք անցյալի փորձը և համոզված եք, որ նույն սխալները չեք կրկնի:

 

Շարունակությունն՝ այստեղ

Սիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»