Պաուլու Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի բացակայությունից
ՍպորտԻտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի բացակայությունից ընդհանուր հայտացուցում:
Պորտուգալացի մասնագետը փաստել է, որ Մխիթարյանն արդեն իսկ վերականգնվել է վնասվածքից, սակայն պատրաստ չէ թիմին օգնել «Բրեշիա»-ի դեմ առաջիկա խաղում:
«Մխիթարյանի վերականգնման գործընթացն ավարտված է, սակայն նա ընդհանուր թիմի հետ մարզվել է միայն 3 օր: Նա չի օգնի «Ռոմա»-ին առաջիկա խաղում»,-ասել է նա:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Բրեշիա»-ի դեմ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: