«Հայկական երաժշտություն, զարդեր, ջերմություն՝ Bloomingdales-ում»․ Սիրուշո (վիդեո)
LifestylePregomesh ապրանքանիշի զարդերը ներկայացվել են հայտնի Bloomingdales խանութում։ Սիրուշոն նույնպես ներկա է եղել միջոցառմանը, որտեղ լուսանկարվել է երկրպագուների հետ։ Սրահում հնչել է հայկական երաժշտություն՝ Սիրոշոյի կատարմամբ։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Facebook-յան էջից, որտեղ նա տեսանյութ է հրապարակել, իսկ դրան կից գրել է․
«Այսօր @bloomingdales-ում հայկական երաժշտություն էր, հայկական զարդեր, հայկական ջերմություն: Շնորհակալ եմ բոլորին այնտեղ լինելու համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում